ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Տիգրան Ուլիխանյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած փաստաթղթում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Հայկ Սարգսյանը: «Ղեկավարվելով...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է նշանակել փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտգործնախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է հրամանագրում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել Գաբրիել Բալայանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ...
Այսօր առավոտյան առանձին  էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործությունների կատարման համար ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրած դատապարտյալ Դավիթ Խաչատրյանը նույն հիմնարկի դատապարտյալ Գևորգ Արսենյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս: Այսպես, դատապարտյալներ Դավիթ Խաչատրյանն ու Գևորգ Արսենյանը 2017թ.-ի մայիսի 23-ից...
Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները երթով շարժվեցին վճռաբեկ դատարան։ Նշենք, որ ոստիկանությունից գրություն էր ուղարկվել, որ ծանրաբեռնվածության պատճառով ուղեկցող գումարտակը չի կարողացել Սեֆիլյանին և մյուս խներին բերել դատարան։ Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն ամբաստանյալները չէին բերվել դատարան, ինչի պատճառով...