Սամվել Ալեքսանյանի առանձնատանը կատարված գործողությունների հետ ՊԵԿ-ը առնչություն չունի. պարզաբանում

Այսօր առավոտյան առանձին  էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին