Քննարկաման է դրվել «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից: Հարկ...
Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում է ՔԿ դեպարտամենտը: Ըստ քրեական գործի տվյալների՝ «Սիվիլնեթ»-ի լրագրող Անի Գրիգորյանից 2018 թվականի ապրիլի 21-ին ոստիկանությունում ահազանգ է...
Դատախազությունը 2018թ. ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական անհնազանդության գործողությունների լուսաբանման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք է արձանագրել: Ինչպես նշված է տարածված հաղորդագրության մեջ, դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ: Դատախազության ստորաբաժանումների կողմից ոստիկանությանը, նախաքննական մարմիններին հանձնարարվել է քրեադատավարական կարգով...
Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար: Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»`...
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Բ.-ն հաղորդում, ապա` նույնաբովանդակ բացատրություն է տվել, որ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և խոշտանգել: Մասնավորապես, Հ. Բ.-ն հայտնել է, որ 2018թ.-ի մարտի 28-ին «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները նկատել են, որ ինքը պարանի միջոցով հաղորդակցվում է հարևան խցի դատապարտյալի հետ: Հասկանալով,...