Չարաշահումներ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված հափշտակությունների դեպքի բոլոր հանգամանքները, առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

«Երևանի թիվ 1 տուն ինտերնա տ» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպք առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել  2018թ. փետրվարի 2-ին, մշակվել է քննչական պլան և ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը, կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած 4 անձի ինքնություն:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ., «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում  առկա ազատ հաստիքներում ձևականորեն ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել և նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է և տնօրինվել այլ անձանց կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հափշտակություններին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: