ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով Վերին Լարսի ավտոճանապարհի այլընտրանքների մասին. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կարող ենք արձանագրել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար: Երեկ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների...
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին, հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաեւ  տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր...
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Վերջին զանգի կապակցությամբ շնորհավորել է շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից և անձամբ շնորհավորում եմ ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության` «Վերջին զանգի» օրվա առթիվ: Դուք ավարտում եք դպրոցը, ինքնուրույն կյանք եք մտնում, որտեղ ձերն է որոշումներ կայացնելու իրավունքը, բայց և լիովին ձերն է պատասխանատվության ծանրությունը: Մաղթում...
Մայիսի 25-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացիկ և նախատեսվող միջոցառումները: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության...
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի վերաբերյալ: Մասնավորապես, ուսումնասիրվել է 2017 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այս համակարգի գործունեությանն առնչվող վիճակագրությունը, վեր են հանվել ոլորտի գործնական և օրենսդրական խնդիրները: Արդյունքները վկայում են, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը շարունակվում է գործել թերություններով,...