ՀՀ դատախազությունը շարունակում է իրականացնել այս տարվա հուլիսի 12-ին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի արդյունքներով ընդունված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողության պրակտիկայի կտրուկ բարեփոխմանը վերաբերող որոշումների կենսագործումը: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ...
Հուլիսի 12-ին Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստն էր, որի ընթացքում կայացավ հանդիպում-խորհրդակցություն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ՝ դատական իշխանությանը վերաբերող հրատապ հարցերի քննարկմանը դատավորներին մասնակից դարձնելու, նրանց դիրքորոշումները լսելու նպատակով: Քննարկման առարկա դարձան մարզերում դատավորների նստավայրերի հնարավոր կանոնակարգմանը, դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման և...
ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակական աշխատանքներ է  իրականացնում քաղաքացիական կացության ակտերի ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու  ուղղությամբ: Նախարարությունը գործարկել է ժամանանակից գործիքակազմով օժտված թեժ գիծ ծառայություն՝ քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու նպատակով: e-hotline.am կայքի «Ծառայություններ» բաժնի միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն տեղեկանալ Քաղաքացիական կացության ակտերի ոլորտում մատուցվող ծառայությունների, պահանջվող փաստաթղթերի,...
Հուլիսի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածով, անցկացրեց Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություն: Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չհավաքեցին անհրաժեշտ ձայներ:...
«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ակցիայի մանակիցներն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտնեցին, որ իրենք եկեղեցու դեմ դուրս չեն եկել և հակառակն ասելը անամոթ զրպարտություն է: Նշենք, որ վաղ առավոտից «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները նորից հավաքվել էին Մայր Աթոռ Սուրբ...