Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում, ինչպես նաև պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը: 2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի...
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Հոնգլիանգ Վանգին: Կարևորելով Չինաստանի հետ տնտեսական դաշտում երկկողմ համագործակցության զարգացումները՝ Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել է, որ առաջիկայում  կարձանագրվեն նոր ձեռքբերումներ՝ ի դեմս չինական շուկայում հայկական սննդամթերքի ներկայության խթանման,  ինչպես նաև  արտահանման  ու ներմուծման ակտիվացման ու...
Արարատ Խանդոյանն ազատության մեջ է. Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը: Նշենք, որ Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի «Միայնակ գայլ»-ի եղբայրն է, վերջինս արդեն երկու տարի Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասույթան դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը: Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի մասին, աշխատանքային հանդիպում, նվիրված մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ համատեղ այց քրեակատարողական հիմնարկներ: Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան առանձնազրույցներ...
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ  ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման և արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները: Մասնավորապես Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացված...