Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանում է Վրաստանի օմբուդսմանի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը:

Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի մասին, աշխատանքային հանդիպում, նվիրված մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ համատեղ այց քրեակատարողական հիմնարկներ:

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան առանձնազրույցներ կունենա նաեւ ազատությունից զրկման վայրերում գտնվող ազգությամբ վրացի անձանց հետ: