Փետրվարի 21-ին ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ փետրվարի 13-ին նշված տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները Երևանի Ռիգայի և Հ.Սահյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում հայտնաբերել են հատված տարբեր տրամագծերի պտղատու և դեկորատիվ 9 ծառ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նախքան ճառին անցնելը փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին հայտնեց, որ պաշտպանական ճառն ունի ‹‹Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի ապօրինի հետապնդումները, քրեական գործի...
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 01.03.2018թ. թիվ 106-Լ որոշմամբ «Փաստաբանի արտոնագիր և վկայական տրամադրելու» կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարված փոփոխություններով սահմանվել է փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտի տրամադրման կարգը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 01.03.2018թ. թիվ 107-Լ որոշմամբ սահմանվել է փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտի ձևը և նկարագիրը: Փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտը...
Այսօր Ազգային ժողովում 64 կողմ, 27 դեմ ձայներով  Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց Աժ պատգամավոր Հրայր Թովմասյանն : ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Հրայր Թովմասյանը շնորահակալություն հայտնեց վստահության համար:  «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ և...
Այսօր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ մի խումբ քաղաքացիներ չկարողացան մտնել նիստերի դահլիճ, քանի որ կարգադրիչները նրանց թույլ չէին տալիս՝ նշելով, որ այդ անձանց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է դատական սանկցիա։ Քաղաքացիներից Գագիկ Սարուխանյանը մեզ հետ զրույցի ժականակ հայտնեց, որ նախորդ դատական նիստի ժամանակ, երբ հանրությունը վրդովված էր...