Դիմումատուն՝ Արմեն Բադալյանն, ազգությամբ հայ է, ծնվել է 1976 թվականին և ապրում է Մեծամոր քաղաքում։ 2011 թվականի հունիսի 23-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ մեկ այլ անձի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նույն թվականի հուլիսին հեռախոսազանգերի և հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել Դիմումատուի և քննիչի (Դիմումատուի ներկայացրած հայցի գործով նշանակված հետաքննության պատասխանատուի) միջև։ Հերթական հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ Դիմումատուն վիրավորել է...
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:
Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստի ժամանակ, ամբաստանյալներից Գնել Թևոսյանը դատարանին հայտնեց, որ ունի առողջական խնդիրներ և չի կարող մասնակցել դատական նիստին: Վերջինիս պաշտպանը ևս հայտնեց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ նիստին մասնակցելու:
Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց ամբաստանյալի...
Սյունիքի մարզի բնակչուհին երեխային վաճառելու փորձ է կատարել, սակայն հոգեճնշող վիճակում վերջինիս դիտավորությամբ սպանել է:
2017թվականի հունիսի 22-ին նախաքննության մարմինը Էմիլիա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի 1-ին մասով և 106 հոդվածով, որ նա, 2017 թվականի մայիսի կեսերին, իրեն պատկանող բնակարանում 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վերանորոգում...
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ տեղի կունենա ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում է 1300 մարդ, այդ թվում հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, ինչպես նաև լրատվամիջոցների ղեկավարներ:
ԱԺ հատուկ նիստը բացեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այնուհետեւ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվեց...