Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ ինքը չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ սատարելու է ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուին, որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ամբողջ թիմով, մեկ մարդու պես՝ ձայնը տալու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,- հայտնեց...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Ա․ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն...
Քիչ առաջ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Վերջինիս խոսքերով խմբակցությունը մինչև քվեարկությունը կորոշի, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին է քվեարկելու:
Նշենք, որ նախքան հանդիպումը ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպել են Սերժ Սարգսյանի և...
Հարգելիˊ հայրենակիցներ:
Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնում, սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, և մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով:
Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում...
ՀՀ քաղաքացիների պահանջին՝ հանդիպել՝ քննարկելու կամ լսելու վարչապետի թեկնածուի որոշման մասի, Լուռու մարզից ընտրված պատգամավորներից քաղաքացիների գրառմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսպես է պատասխանել.
Ձեզ եմ ներկայացնում 27.04.2018 ՀՅԴ ԳՄ-ի արված հայտարարությունը.
«Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության եւ օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում...