Լոռու մարզից ընտրված դաշնակցական պատգամավորը պատասխանել է քաղաքացիների պահանջին

ՀՀ քաղաքացիների պահանջին՝ հանդիպել՝ քննարկելու կամ լսելու վարչապետի թեկնածուի որոշման մասի,  Լուռու մարզից ընտրված պատգամավորներից  քաղաքացիների գրառմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսպես է պատասխանել.

Ձեզ եմ ներկայացնում 27.04.2018 ՀՅԴ ԳՄ-ի արված հայտարարությունը.
«Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության եւ օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.

մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ եւ գործունեության ծրագիր:

Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»։

Հայտնում եմ նաև իմ պատրաստակամությունը մասնակցելու Ձեր կողմից կազմակերպվելիք հրապարակային հանդիպմանը։

Ելք դաշինք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դեռևս մինչև քաղաքացիների պահանջը, հայտարարել էր՝ «Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին և մեզ պետք է 53 ձայն, որ նա ընտրվի»։