Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով: Սա միջազգային փորձի և մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից բացառիկ նախաձեռնության լավագույն օրինակ է: Եվրոպական դատարանում գործի քննությանը մասնակցությունը հնարավորություն կտա Պաշտպանին իր լիազորությունների իրականացման արդյունքում ձեռք բերված՝...
Մարտի 16-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել «Էկզոգեն թունավորում` անհայտ էթոլոգիայով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ, 1952 թ. ծնված Ամալիկ Ղ.-ն, 1987 թ. ծնված Քրիստինե Ղ.-ն, 2001 թ. ծնված Արփինե Ղ.-ն, 2012 թ. ծնված Ավետիք Ղ.-ն և 1984 թ. ծնված Լուսիկ Մ.-ն: Պարզվել...
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է հարկ վճարողների հետ փոխհարաբերությունների իրավական հարթակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն արդեն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։ «Այդ նպատակով տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեն»,-հայտնել է ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Գանձման և...
Սեպտեմբերի 20-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն: Ամենամյա նիստի ընթացքում  անդամ-երկրների դատախազությունները կփոխանակվեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձով, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական և Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների և ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը: Հանդիպման շրջանակում քննարկվել են արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, տարածման և դրանց օգտագործման բարելավման վերաբերյալ հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն իր...