Հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին նշված է ՀՀ դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մարտի 1-ի գործի քննությանը, ինչպես նաև ՀՀ-ում անչափահասների և...
Հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, թե ովքեր են հաղթող ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում: Մասնավորապես, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմի հայտարարության, մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը...
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և «Հետք» լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության սեպտեմբերի 22-ի որոշումը:
Այս մասին նշված է ՀՀ դատախազության մամուլի հաղորդագրությունում:
Մասնավորապես, գլխավոր դատախազը, ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների...
Քաղաքացի Լարիսա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների...
2014 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեքսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ծառայության պետ Վ.Շահինյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը՝ ամփոփ ներկայացրել է իրավապահ այլ մարմինների համակարգում կառույցի դերն ու առանձնահատկությունները,...