Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են նախարարության կողմից 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրներիլուծմանն ուղղված աշխատանքների, 2017թ. ներդրումների կատարողականի, 2018թ. վերջին ճանապարհաշինության ոլորտում ներդրումների ոչ ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները, պետության կողմից նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին...
Հոկտեմբերի 26-ին, ժամը 1.05-ի սահմաններում, «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթյա արգելապատնեշին: Վարորդը՝ 1995 թ. ծնված Քաջիկ Թովմասյանը, տեղում մահացել է: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ս. Ավետիսյանից ու Ա. Խաչատրյանից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ...
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են պետական ծառայության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես, պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ...