ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա գործունեությունում: Հովհաննես Մանուկյանը նշել է, որ, չնայած կարճատև համագործակցությանը, ԵԽ մանդատի շրջանակում հաջողվել...
Լույս է տեսել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործնական մեկնաբանություններ, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը (ՀՀ Սահմանադրական դատարանի և Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով լրացված)» վերտառությամբ իրավական վերլուծությունը՝ երկրորդ, լրացված հրատարակությամբ (Ե., 2014, 1484 էջ):
Հեղինակ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս Գոռ Թորոսյան
Խմբագիր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, «Ի ԷԼ...
2013 թ. հուլիսի 13-ին Մոսկվայի մերձակայքում ուղևորատար ավտոբուսին բախված բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի փաստաբանները կարող են սկսել Հայաստանին Հարությունյանի արտահանձնման գործընթացը:
Այդ մասին, «Aysor.am»-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
Մասնավորապես, Թումանյանցն ասել է. «Դատական ակտն արդեն ուժի մեջ է մտել: Երեկ մենք փաստաբանների հետ քննարկեցինք նրա...
Հայաստանի գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը:
Մասնավորապես, նոյեմբերի 25-ին ՀՔԾ որոշմամբ ԱԺ դարպասների մոտ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործը մերժվել է ԱԺ...
Ադրբեջանական ԶՈւ կողմից նոյեմբերի 12-ին արցախյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին նոյեմբերի 27-ին «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մասնավորապես վերջինս ընդգծել է, որ խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. կա երեք զոհ, իսկ պաշտպանության...