ՀՀ քննչական ծառայությունից հաղորդում են, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017թ. օգոստոսի 6-ին Երևան-Սևան ավտոմայրուղու տարածքում ծառայություն...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով զինապարտ քաղաքացու հայրը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր որդուն լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելու հարցում: Դիմումատուն տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ երեք տարբեր բժշկական կենտրոններում՝ այդ թվում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, կատարված հետազոտությամբ որդու մոտ հայտնաբերվել...
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Տիգրան Մանուկյանի հետ, քննարկել նրա ներկայացրած հարցերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որից հետո Տիգրան Մանուկյանը որոշել է դադարեցնել հացադուլը: Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, հացադուլը դադարեցրել է Վարդան Գերավետյանը,...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի 32-ամյա բնակչի սպանության հանգամանքները: 2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում էր ստացվել առ այն, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա: ՀՀ քննչական կոմիտեից հաղորդում են, որ դեպքի...
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են բանկի աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բանկի աշխատակցուհին ներգրավվել է որպես մեղադրյալ։ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից 2017 թվականի հունիսին գրություն է ստացվել, որ ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի թվով 2...