Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ:
ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել...
ՀՀ ոստիկանությունը պատրաստել է տեսանյութ ամենավտանգավոր ու մահաբեր թմրամիջոցի մասին: Մանրամասները` տեսանյութում:
https://youtu.be/uMY9D9-tZNM
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ:
2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:40-ին, «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության Տավուշի մարզի պատասխանատու Ռ. Խանումյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Այս նիստին ևս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ամբաստանյալներ` Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի նկատմամբ զգուշացում կիրառեց` ոտքի չկանգնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:
Այնուհետև դատարան բերվեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, որի սանկցիայի...
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին:
Կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի...







