Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017թ. հոկտեմբերի 23-ից կգործարկվեն Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով, այսօր ցուցմունք տվեց գործով վկա Վոլոդյա Ավետիսյանը: Վկան իր ցուցմունքում նշեց, որ ճանաչում է բոլոր ամբաստանյալներին և նրանց հետ ունեցել է ընկերական հարաբերություններ: Նկարագրելով ամբաստանյալներին` նա հայտնեց, որ նրանք բոլորն էլ եղել են կարգապահ, և նրանց...
Հոկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 143 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 128-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 15 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել...
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալի ալ-Ղանիմի հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Կողմերը փաստել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական...
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը: Վարորդը շտապօգնության խմբի կողմից բուժօգնություն ստանալուց հետո հոկտեմբերի 15-ին՝ ժամը 03.00-ին, կրկին բուժօգնության համար դիմել  է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 7.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բելինսկու փողոցի թիվ 5 տան մոտ...