ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կաշառք ստանալու և կաշառք տալու հանցավոր շղթայում ներգրավված է ևս մեկ` այսպես կոչված «զոն նայող»` Թամազ Ֆերոյանը, որը, 2015 թվականից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես...
Քիչ առաջ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ չի հեռացել Հայաստանից՝
«Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։
Այս կապակցությամբ ՝
1. Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։
2. Նկարը արված է Բրյուսել֊Մոսկվա֊Երևան ապրիլի 23֊ի չվերթի ժամանակ, ուշ գիշերը։
3. Այո, պատկերացրեք,...
Ապրիլի լույս 24-ի գիշերը Երևանի Սարալանջի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղևորները, որոնք ամուսիններ են, և նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համալսարանական թիվ...
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ...
2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո,...