ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ...
Ազգային ժողովում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց, որ   փակ-գաղտնի քվեարկությամբ, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնումընտրվել է  ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ազգային ժողովի  105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, որից 63-ը կողմ է քվեարկել, 30-ը՝ դեմ։ Ընտրվելուց հետո ելույթ...
Այսօր Ազգային ժողովում պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեցին  Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ձայների կողմ՝ 96, դեմ՝ 2 հարաբերակցությամբ:  Բարձրագույն դատական խորհրդի երկրորդ անդամի, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի օգտին քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից կողմ են քվեարկել 90-ը, դեմ՝...
«Ժիրայր Սեֆիլյանը ռազմական գործիչ է, նա հերոս է իր կոչումով և անցած ճանապարհով: Ժիրայր Սեֆիլյանն այն սրտացավ մարդկանցից մեկն է, որը բարձրաձայնել է իր երկրում տեղի ունեցող խնդիրներն ու իրադարձությունները: Հերոսը միայն իրավունք ունի բարձրաձայնելու այս երևույթները»,- այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան հերոսամարտի հրամանատարներից...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդեց հնարավորություն ընձեռել Սեֆիլյանին, որպեսզի վերջինս ցուցմունք տա դատարանում: Դատավոր Տաթևիկ Գիրգորյանը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ Սեֆիլյանը ժամանակին հրաժարվել է ցուցմունք տալուց:  Արդյունքում փաստաբան Տիգրան Եգորյանը հանդես եկավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ: Փաստաբանի խոսքերով...