Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ գործով դատական նիստը: Դատարանը որոշեց Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը:
Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատարանը որոշել է վերջինիս նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց՝ սահմանելով 5 միլիոն ՀՀ...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց:
Դատարանը հայտնեց, որ նիստը հետաձգվում է ամբաստանյալ Գևորգ Ջնդոյանի հանրային պաշտպանի բացակայության պատճառով:
Նիստի հետաձգելու փաստը ամբաստանյալների դժգոհության առիթ հանդիսացավ, արդյունքում վերջիններս հրաժարվեցին լքերլլ նիստերի դահլիճը,...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Նիստի մեկնարկին դատավոր Արշակ Վարդանյանը դատական կողմերին հայտնեց, որ դատարան է ստացվել ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ մարտիրոս Հակոբյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, մասնավորապես, ամբաստանյալը...
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։
Հավելենք, որ նիստը մեկնարկեց երեք ժամ ուշացմամբ: Նիստի...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Այսօրվա նիստին, ինչպես նախորդ նիստին չէին ներկայացել ամբաստանյալներ Մարտիրոս Հակոբյանը և Արամ Հակոբյանը, վերջիններս գտնվում են հիվանդանոցում, չէր ներկայացել նաև Թորոս Թորոսյանը, վերջինս գրությամբ դատարանին տեղյակ էր պահել իր բացակայության պատճառի...