Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձինք հաճախ դիմում են ինքնավնասումների և ինքնասպանությունների, որոնց պատճառները տարբեր են: Ցավոք սրտի ինքնասպանություն և ինքնավնասում կատարող  դատապարտյալների քանակը մեր երկրում բավականին մեծ է, մասնավորապես, վերջին երեք տարիների ընթացքում ինքասպանությունների թիվը կազմել է 12 դեպք, իսկ ինքնավնասումներինը՝ 1867 դեպք: Ինքնավնասումների և ինքնասպանությունների պատճառները:  Ինքնասպանություն և...
Ռ․Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ին կայացրել է որոշում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությանը հարցը որոշելու վերաբերյալ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, մասնավորապես՝...
Վերլուծությունը իրավաբան Լիլիթ Ավետիսյանի Պատկերները՝  իրավաբան Հելեն Ավետիսյանի 2014 թվականից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը ՀՀ-ում գործում էր (դեռևս զուգահեռ գործում է 1964-1974 թվականներին ծնված անձանց համար) «սերունդների համերաշխության» համակագը, համաձայն որի՝ երիտասարդ սերունդը աշխատում է, վճարում է հարկեր, իսկ այդ հարկերից թոշակներ են ստանում...
Ապրանքային նշանը՝ որպես ապրանքների ու ծառայությունների անհատականացման միջոց, ունենալով խոր պատմական հիմքեր, վերջին երկու դարի ընթացքում մրցակցային շուկայական հարաբերությունների ու մտավոր սեփականության իրավունքի զարգացման պայմաններում ձեռք է բերել մեծ դերակատարություն բիզնեսում։  Ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և/կամ ծառայություններն այլ անձի ապրանքներից և/կամ ծառայություններից տարբերելու համար։ Սեփականության ձևերի...
Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի Ո՞րքան ժամանակաշրջանի համար և ե՞րբ կարող է պահանջվել արտաժամյա աշխատաժամանակի համար վարձատրություն: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝   Հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով: ՀՀ...