Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շարունակվող առևտրային պատերազմի նոր փուլ է սկսվել։ Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է նոր հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Հայցը վերաբերում է չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշմանը։ Առևտրի նախարարի հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարվա օգոստոսի 23-ին ԱՄՆ իշխանությունները չինական արտադրանքի ապրանքների...
2018 թվականի օգոստոսի 22-ին լրացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության 6-րդ տարին։ 18 տարի շարունակ բանակցություններ վարելու արդյունքում՝ Ռուսաստանը դարձել է ԱՀԿ-ի 156-րդ անդամ երկիր։
ԱՀԿ-ին անդամակցելու մասին Ռուսաստանի կայացրած որոշումը բազմիցս քննադատության է արժանացել երկրի քաղաքական գործիչների և տնտեսագետների կողմից։ Շատերը կոչ են արել նաև լքել կազմակերպությունը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը 6 տարվա ընթացքում օգտվել...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայացրած որոշումների Բողոքարկման մարմինը պատրաստվում է դադարեցնել իր աշխատանքը մինչև 2018 թվականի ավարտը։ Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի հարցերով հանձնակատարը։ Օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ նման որոշումը պայմանավորված է ԱՀԿ-ում դատական համակարգի խնդիրների առկայությամբ և դատավորների խորհրդի փոքր...
Ընթացիկ տարվա օգոստոսի 20-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ընդունել ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի ներկայացրած հայցը։ Այս մասին հայտարարվել է կազմակերպության պաշտոնական կայքում։ Թուրքիայի ներկայացրած հայցը վերաբերում է թուրքական պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։
ԱՀԿ-ն պատրաստվում է քննել Թուրքիայի հայցը վեճերի լուծման ընթացակարգի առաջին փուլում։ Այնուհետև, ԱՀԿ-ի շրջանակներում գործող վեճերի կարգավորման մարմնի գլխավորությամբ երկու երկրների հետ խորհրդակցություն...
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ինդոնեզիան չի կատարել 2017 թվականի նոյեմբերի 22-ին իր հետ կնքված և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համաձայնեցված համաձայնագրերը` մի շարք ապրանքների ներմուծման վերաբերյալ։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է համաձայնագրերում այգեգործական արտադրանքի և անասնաբուծական մթերքների ներմուծման մասին դրույթները խախտելու մասին։
Ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն բողոք է ներկայացրել Ինդոնեզիայի դեմ՝ կնքված համաձայնագրերի 18...