Օգոստոսի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։ Իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է ջանք գործադրել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար։  «Ես հաստատում եմ իմ պատրաստակամությունը ակտիվ ջանքեր գործադրել Ուկրաինայի խաղաղությունը վերականգնելու, երկրի տնտեսական զարգացումը խթանելու և...
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց հավանություն տալ «Քաղաքացիական և  քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս արձանագրությունը ստորագրվել է 1989 թ. դեկտեմբերի 15-ին: Արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է...
Հունիսի 5-ին Բրյուսելում կայացած ՄԱԿ-ի հերթական համաժողովի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամմեդը հայտարարել է, որ ՄԱԿ-ը և Եվրոպական Միությունը պատրաստվում են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար։ Ամինա Մոհամմեդը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կանանց նկատմամբ բռնությունը կմնա անցյալում, և կկարգավորվեն ՄԱԿ-ի  հռչակած «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված խնդիրներից շատերը։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը մեծ կարևորություն...
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս գալ Միջազգային դատարանում Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի՝ վեճերի պարտադիր կարգավորման մասին ֆակուլտատիվ արձանագրությունից: Արձանագրությունը սահմանում է, որ այն վավերացրած երկրները պարտավորվում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կարգավորել Վիեննայի կոնվենցիայի իրականացման հետ կապված վեճերը։ Ավելի վաղ,...
ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ–ի`Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ...