Հունիսի 5-ին Բրյուսելում կայացած ՄԱԿ-ի հերթական համաժողովի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամմեդը հայտարարել է, որ ՄԱԿ-ը և Եվրոպական Միությունը պատրաստվում են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար։ Ամինա Մոհամմեդը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կանանց նկատմամբ բռնությունը կմնա անցյալում, և կկարգավորվեն ՄԱԿ-ի հռչակած «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված խնդիրներից շատերը։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը մեծ կարևորություն...
Վերջին տարիներին տարբեր երկրներում լայն տարածում են գտել այնպիսի դեպքեր, երբ հիվանդանոցների և դպրոցների կառուցման, բարելավման և զարգացման համար նախատեսված միջոցները հայտնվում են կոռումպացված պաշտոնյաների գրպաններում և հաշիվներում։ 15 տարի առաջ ՄԱԿ-ի անդամ պետությունները ստորագրել են նոր կոնվենցիա և խոստացել են համատեղ ուժերով պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև՝ վերադարձնել կոռումպացված պաշտոնյաների և իշխանությունների կողմից յուրացված գումարները։
Մայիսի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպումը նվիրված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 15-ամյակին։
«Կոռուպցիան բացասական...
Ընթացիկ տարվա մայիսին Սուդանում Նուրա Հուսեյնին դատապարտել են մահվան։ 19-ամյա աղջիկը խոստովանել է, որ դանակով հարվածել է իր ամուսնուն և սպանել նրան։
Նուրային ստիպողաբար ամուսնացրել են 15 տարեկանում։ Ամուսնությունից հետո նրան հաջողվել է երեք տարի շարունակ թաքնվել իր ազգականներից մեկի տանը։ Սակայն ի վերջո Նուրայի հայրը նրան խաբեությամբ վերադարձրել է ամուսնու տուն։ Նուրայի խոսքերով՝ ամուսինը բազմիցս նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել,...
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հանդես է եկել՝ ՄԱԿ-ում լրագրողների անվտանգության և պաշտպանության հարցերով հատուկ պաշտոն ստեղծելու առաջարկությամբ։
«Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին ՄԱԿ-ում հատուկ ներկայացուցիչ նշանակել՝ լրագրողների անվտանգությունը և պաշտպանությունն ապահովելու համար, քանի որ վերջին ժամանակաշրջանում մեզ շատ է անհանգստացնում այս թեման»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Մալթայում սպանվել է լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան։ Լրագրողը զոհվել է՝ իր մեքենայում տեղադրված...
Միասին խաղաղ ապրել նշանակում է՝ ընդունել որոշակի տարբերություններ, ունենալ լսելու, ճանաչելու, հարգելու և ուրիշներին գնահատելու ունակություն, ունենալ միասին և խաղաղ ապրելու ընդունակություն։
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ներառյալ դրանում տեղ գտած նպատակներով և սկզբունքներով, ինչպես նաև հավատարիմ մնալով ապագա սերունդներին պատերազմական աղետից զերծ պահելու իր 2017թ. դեկտեմբերի 8-ի 72/130 բանաձևին, հռչակել է մայիսի 16-ը Միասին խաղաղ ապրելու միջազգային օր։ Այն համախմբում...