Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 1-ին Համաշխարհային նախագահի պաշտոնից կհեռանա Ջիմ Յոն Քիմը։ Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն է վերադառնալու տնտեսության մասնավոր հատված: Նախագահի պաշտոնում նրան ժամանակավորապես կփոխարինի բանկի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան: Ամփոփելով աշխատանքը՝ Ջիմ Յոն Քիմն իր հիմնական ձեռքբերումներից մեկն է համարել կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ 13 մլրդ դոլար գումարի չափով: Հիշեցնենք, որ Քիմը...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 3,4 միլիարդ դոլար կհատկացնի Նիգերիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այդ մասին նշվել է հիմնադրամի հաղորդագրության մեջ: «ԱՄՀ-ն համաձայնել է հրատապ օգնություն տրամադրել և 3,4 միլիարդ դոլարի չափով գումար հատկացնել Նիգերիայի իշխանություններին՝ COVID-19-ի պատճառով առաջացած լուրջ տնտեսական հետևանքների և նավթի գների...
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին։ Վերջինս ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում: Հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը և շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ:...
Նոր վարկային ծրագրի շրջանակներում 2019 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինային երկու տրանշ կտրամադրի՝ 1.3 մլրդ դոլար գումարի չափով: Այս լուրը հաստատել են ԱՄՀ ներկայացուցիչները: 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համապարփակ տնտեսական ծրագրի աջակցման համար 3.9 միլիարդ դոլար գումարի չափով «Stand-by» սանտդարտ...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2 մլրդ դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Եգիպտոսին։ ԱՄՀ-ն համաձայնել է տրանշ տրամադրել Եգիպտոսին՝ 2018 թվականի մայիսին երկրում ԱՄՀ փորձագետների իրականացրած ստուգումներից հետո։  «Եգիպտոսը հստակ իրականացնում է տնտեսական բարեփոխումների ծրագիրը։ Բարեփոխումների արդյունքները շատ ակնհայտ են, և դա դրական արձագանք է գտել միջազգային կազմակերպությունների շրջանում և նոր հնարավորություններ է ստեղծել համաշխարհային ներդրողների համար՝ Եգիպտոսում ներդրումներ կատարելու գործում», -նշել է այս կապակցությամբ Եգիպտոսի Ֆինանսների...