Ռուսաստանի և Թուրքիայի բանակային ստորաբաժանումները նոյեմբերի 5-ին երկրորդ անգամ համատեղ պարեկային ծառայություն իրականացրեցին Սիրիայի հյուսիսում` կյանքի կոչելով երկու շաբաթ առաջ Սոչիում նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև կնքված համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը: Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․-«Թուրքական և ռուսական ստորաբաժանումները, անօդաչու թռչող սարքերի...
ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանը Ռուսաստանի համար 1 տարի ժամկետ է սահմանել՝ Ուկրաինայի ներկայացրած բողոքի դեմ պատասխան առարկություն ներկայացնելու։ Ուկրաինայի ներկայացրած բողոքը վերաբերում է «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումներին։ Դատարանի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը...
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 19-ին վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է  բելառուսական «Բելտա» գործակալությունը։ Նախքան փաստաթղթի վավերացումը Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով վավերացման վերաբերյալ օրինագիծը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անդամակցումից հետո չի մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ։ «Մենք մտահոգություն ունեինք, որ...
ՄԱԿ-ն իր անհանգստությունն է հայտնել՝ Թուրքիայում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման կապակցությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դիմել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ անկախ հետաքննություն իրականացնելու պահանջով։ Այս տարվա հոկտեմբերի 2-ին սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին մուտք է գործել Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և անհետացել է։ Նա Սաուդյան Արաբիայի ամենահայտնի և ազդեցիկ լրագրողներից մեկն...
Քաղաքացիություն չունեցող միլիոնավոր մարդիկ ապրում են անորոշության վիճակում՝ չկարողանալով իրականացնել իրենց հիմնական իրավունքները: Այս երևույթը վերացնելու համար չորս տարի առաջ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը սկսել է մի ծրագիր իրականացնել, որը զգալի արդյունքներ է տվել։ Բայց այսօր պետք է ավելի արագ և վճռական գործողություններ իրականացնել։ Քաղաքացիության բացակայությունը կարող է մարդուն զրկել կրթության, բժշկական օգնության և աշխատանք գտնելու հնարավորությունից: Նրանք չեն կարող ամուսնանալ, բնակարան...