2016 թվականից Բելառուսը ակտիվ բանակցություններ է վարում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ պետություն դառնալու նպատակով։ Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ակտիվ աշխատանքներ է իրականացնում՝ ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին Բելառուսի անդամակցության հարցի շուրջ բանակցային գործընթացը շուտ ավարտելու և ԱՀԿ-ի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով։ Այս տարվա սեպտեմբերի 3-ին ԱՀԿ Քարտուղարությունն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որի համաձայն՝ Մինսկում ԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչ Աննա Կարոլինա...
Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Դատավորները հեռացել են դատական նիստերի դահլիճից՝ Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործը քննարկելու և մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու մասին որոշում կայացնելու համար։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցըվերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), եթե կազմակերպությունը բարեփոխումներ չիրականացնի։ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Ավելի վաղ, նա որակել է ԱՀԿ-ն՝ որպես «համընդհանուր աղետ»։ Այս անգամ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե ԱՀԿ-ն բարեփոխումներ չիրականացնի և չբարելավի իր աշխատանքը, ապա...
ԱՄՆ-ն վեճ է սկսել Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է այս տարվա հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին Ռուսաստանի կայացրած որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։  Այս տարվա օգոստոսի 29-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում է ներկայացրել ԱՀԿ։ Այսկերպ, ԱՄՆ-ն պատրաստվում է բողոքարկել մի...
Մարդկանց բռնությամբ անհետացումն այսօր կարևորագույն խնդիրներից մեկն է դարձել։ Եթե նախկինում այս խնդիրն առկա էր մի քանի տարածաշրջաններում, ապա հիմա այն տարածվել է ամբողջ աշխարհում: Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնականում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետացումը դարձել է համաշխարհային խնդիր: Բռնությամբ անհետացած անձանց միջազգային օրն ընդգծում է այս...