Բելառուսի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Բելառուսը հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրից։ Նա իր հայտարարության մեջ շեշտել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ԱՄՀ վարկային ծրագրից հրաժարվելու մասին կայացված որոշումը, առաջին հերթին, պայմանավորված է բնակչության շահերով։ Բելառուսի նախագահի կարծիքով՝ ԱՄՀ-ի առաջադրած պահանջներով վարկային ծրագրի իրականացումը կարող էր «շոկ առաջացնել» բնակչության մոտ։
Ֆինանսների նախարարը նշել է, որ ԱՄՀ-ն և Բելառուսը վարկային ծրագրի իրագործման շուրջ համաձայնություն են ձեռք բերել՝...
Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ժնևում տեղի կունենա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի բացումը։ Հայտնի է, որ նստաշրջանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի ներկայիս իրավիճակը Ուկրաինայում, Եմենում, Սիրիայում, Հարավային Սուդանում, Լիբիայում և այլ տասնյակ պետություններում: Նիստի բացմանը առաջին անգամ ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
47 անդամ պետությունների պատվիրակությունները նիստին կքննարկեն նաև տարեց անձանց իրավունքների պաշտպանության հարցը, ստրկության ժամանակակից ձևերի դեմ պայքարի...
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր պաշտոնեական դիրքը՝ փորձելով մեղադրել Իրանին Մերձավոր Արևելքում առկա բարդ իրավիճակի և խնդիրների մեջ։
Հայտնի է, որ այս տարվա սեպտեմբեր ամսին Դոնալդ Թրամփը նախագահելու է Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների ամենամյա հավաքի ժամանակ։ Ավելի...
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մամուլի ծառայությունը հաղորդել է, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կքննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքային խմբում ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին հարցը։
Հայտնի է, որ ԱՀԿ աշխատանքային խմբում ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյա վերջնական որոշում կկայացնի ԵՏՀ Խորհուրդը։ Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման և...
Այս տարվա սեպտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Միացյալ Թագավորության դեմ Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը։
Մավրիկիոսը հայց է ներկայացրել Միջազգային դատարան՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը բրիտանական իշխանություններից վերադարձնելու պահանջի վերաբերյալ։ Միջազգային դատարանում Մավրիկիոսն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով դատավարությանը Մավրիկիոսի շահերը կպաշտպանի նաև Կիպրոսի Գլխավոր դատախազը։
Նշենք, որ Չագոս արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ 1966 թվականից մինչև 1973 թվականը Չագոսի մշտական բնակիչները...