Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այս մասին ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում: Քվեարկությանը նախորդած բանավեճի ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը համապատասխանում այդ պաշտոնին:
Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչև արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական և հումանիտար մարտահրավերները։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը անհանգստացած է լրագրողների վրա հարձակումներով, որոնք շարունակվում են Ուկրաինայում՝ նախկինում կատարված հարձակումներից հետո անպատժելիության պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության նախագահ Մաթիլդա Բոգները՝ ներկայացնելով նոր զեկույց, որն ընդգրկում է 2019 թվականի մայիսի 16-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը։
Ամեն տարի, սեպտեմբերի 10-ին, նշվում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը: ՄԱԿ-ը նշել է, որ վերջին տարիներին ինքնասպանությունների աճ է նկատվում 15-25 տարեկան երիտասարդների շրջանում: Ավտոտրանսպորտային միջոցներով պատահարներից հետո ինքնասպանությունը երիտասարդների մահվան երկրորդ գլխավոր պատճառն է: «Յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ մարդ մահանում է ինքնասպանության հետևանքով: Յուրաքանչյուր...
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ազատվում է պաշտոնից: Հրաժարականը նախագահ Դոնալդ Թրամփն է պահանջել, դա պատճառաբանելով քաղաքականության շուրջ մի շարք սուր տարաձայնություններով: «Ես տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնին, որ նրա ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես համաձայն չէի նրա շատ առաջարկների հետ, համաձայն...