Հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։
Արևելաեվրոպական
երկրների տարածաշրջանային խմբին ՄԻԽ ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի
համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Լեհաստանի և Մոլդովայի թեկնածությունները:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին Ռուսաստանը և Բելառուսը, համագործակցելով մի շարք այլ պատվիրակությունների հետ, ներկայացրել են նախագիծ՝ հանցավոր նպատակներով օգտագործվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման դեմ պայքարի վերաբերյալ: «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները հսկայական հնարավորություններ են ստեղծում պետությունների զարգացման համար, բայց դրանք նաև նոր հնարավորություններ են ստեղծում հանցագործների...
ԱՄՆ
փոխնախագահ Մայք Փենսը երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից
հետո հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում՝ թույլ
տալու համար քրդական ուժերին դուրս գալ տարածքից։
«Այսօր
Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվեցին Սիրիայում զինադադարի մասին», - ասել
է Փենսը Թուրքիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականներով, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70 հազար երեխա է տեղահանվել: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն
4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս
7...
2019
թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին
«խաղաղության հաստատման ջանքերի և միջազգային համագործակցության մեջ ունեցած ավանդի
համար»։ Ինչպես հոկտեմբերի 11-ին հայտարարել է Նորվեգական
նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը, նա պարգևատրվել է «Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության
լուծման նախաձեռնության համար»։ Դափնեկիրների հայտարարման արարողությունը տեղի է ունեցել Օսլոյում: