Իրավունքների
նախնական պաշտպանության ինստիտուտը տարբեր պետություններում տարբեր կառուցակարգերով
է երաշխավորվում՝ պայմանավորված նաև ըստ իրավունքի ճյուղերի դատավարական իրավունքի
առանձնահատկություններով։
Իրավունքի
նախնական պաշտպանության ինստիտուտի կառուցակարգերից առավել ուսումնասիրված է հայցի
ապահովման ինստիտուտը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՔԴՕ) 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման ինստիտուտի...
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմում էր ներկայացրել միջազգային դատարան։
Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման...
Իրավական տարբեր մակարդակներում ճանաչվում և պաշտպանվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքի` ստեղծագործության հետ կապված վերջինիս իրավունքները, որոնք հավաքական կերպով անվանվում են հեղինակային իրավունք։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ հեղինակային իրավունքը բացարձակ և անսահման չէ։ Կոչված լինելով պաշտպանել հեղինակների իրավունքները` հեղինակային...
ՀՔրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները հետապնդում են երկու հիմական նպատակ՝ ենթադրյալ հանցագործությունների արդյունավետ քննության ապահովում և անձի իրավունքների ու ազատությունների լիարժեք պաշտպանության երաշխավորում: Ներկայումս արդարադատության մատչելիության և արդյունավետության հիմնախնդիրները առավել արդիականներից են` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների համատեքստում:
Ազգային օրենսդրություններում արդյունավետ կառուցակարգեր ներդնելու
տարածված...
Ցանկացած ոլորտում ցանկացած նպատակին հասնելու, կենսունակ ծրագրեր
մշակելու և դրանցով սոցիալ-հասարակական կյանքում փոփոխություններ առաջարկելու համար
առաջին հերթին անհրաժեշտ է վերհանել ոլորտում առկա խնդիրները, հասկանալ դրանք առաջացնող
պայմանները և պատճառները:
Հարկ է նշել, որ ներկայումս
ՀՀ-ում իրավական մշակույթի և իրավագիտակցության մակարդակը ֆինանսական հարաբերություններում
հեռու է կատարյալը համարվելուց: Սպառողների իրավագիտակցությունը, իրավական...