Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը և Չինաստանը կիսում են այն կարծիքը, որ միայն ՄԱԿ-ը կարող է միջազգային վեճերի լուծման հարթակ հանդիսանալ: «Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​անդամներն են: Հետևաբար՝ մենք հատուկ առաքելություն ունենք համայն մարդկության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների կայացման գործում: Մենք կարծում ենք, որ միջազգային տարբեր վեճերի և խնդիրների լուծումը կարող է տրվել միայն ՄԱԿ-ի օգնությամբ, և ոչ այլընտրանքային հորինված կամ վիրտուալ կազմակերպությունների միջոցով»,-...
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում, այսօր ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը:Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԲԿԳ-ին հանդիպմանը Հայաստանի պատվիրակությանը հրավիրելու համար, ինչպես նաև Կորեայի Հանրապետությանը՝ կարևոր միջոցառումը կազմակերպելու համար: Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած...
Իրանը կոչ է արել ՄԱԿ-ին արձագանքել նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշմանը: Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները նամակ են հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ նշելով, որ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշմամբ Վաշինգտոնը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի բանաձևը: Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտել Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները՝ վտանգելով Իրանի նավթային ոլորտը և Կենտրոնական...
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև երկարաժամկետ և ամուր գործընկերությանը: Այդ համատեքստում, Արթուր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Գործակալության աջակցությունը Հայատանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և համատեղ իրականացված ծրագրերը որակել է հաջողված: Հանդիպման...
Գերմանիան կողմ է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Կիևում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ:«Մենք աջակցում ենք ԱՀԿ-ին, սակայն կարծում ենք, որ այն պետք է բարեփոխվի, քանի որ երկար տարիներ է կազմակերպությունը փոփոխությունների չի ենթարկվել», - հայտարարել է Մերկելը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Գերմանիան հետևում է ԱՀԿ կանոններին, սակայն չի ընդունում մաքսային լրացուցիչ միջոցների կիրառումը: