Դիմումատուն՝ Մուստաֆա Հաղիլոնը, ազգությամբ իրանացի է, ծնվել է 1973 թվականին, ներկայում բնակվում է Հայաստանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն երկրից արտաքսելու որոշմանը և մինչև արտաքսումը 18 ամիս ժամկետով կալանավորելուն։ 2011 թվականի մարտին Դիմումատուն լքել է Իրանը և անօրինական կերպով մուտք է գործել Կիպրոս։ Կիպրոսի Լառնակա քաղաքի...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրները հերթական անգամ ձախողեցին յոթ դատավորներից բաղկացած ԱՀԿ Վերաքննիչ մարմնում թափուր աշխատատեղերը լրացնելու փորձը: Չորս թափուր պաշտոնների համար թեկնածուների ընտրությանը դեմ է քվեարկել ԱՄՆ-ն։ Կոնսենսուսի բացակայության պատճառով այդ հարցը չի լուծվել։ Ներկա պահին Վերաքննիչ մարմնում ներկայացված են յոթ արբիտրներից միայն երեքը: Կոնսենսուսի բացակայության պատճառով...
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի 14 քաղաքացիների և 17 իրանական ընկերությունների դեմ: Վաշինգտոնը կասկածում է, որ նրանք մասնակցել են միջուկային զենքի ստեղծմանը։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիները և իրավաբանական անձինք համագործակցում են Իրանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության հետ (SPND):
Երկու հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատություններ՝ Համաշխարհային բանկը (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսել են Հայաստանում տնտեսական ակտիվության դանդաղում: Այս տարի Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%, այն դեպքում, երբ երկրում ՀՆԱ-ի աճը կանխատեսվել է 4.9%: Այս մասին նշվել է Համաշխարհային բանկի հրապարակած «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի...
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացրած հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը հավանության է արժանացել գործադիրի կողմից: Նախարարը տեղեկացրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը 1998 թվականին ընդունելուց հետո Հայաստանի իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որի արդյունքում Օրենքը պարունակում է մի...