Դիմումատուն՝ Գարիկ Թորոսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1983 թվականին: Նա ապրում է Սալոնիկում (Հունաստան): 2015 թվականի փետրվարի 16-ին նա ձերբակալվել և կալանավորվել է։ Դիմումատուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակման մեղադրանքով, որը կատարվել է այլ հանցագործությունների հետ։ Նրան նաև մեղադրել են այլ անձանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար՝ հանգեցնելով...
Իրավունքների նախնական պաշտպանության ինստիտուտը տարբեր պետություններում տարբեր կառուցակարգերով է երաշխավորվում՝ պայմանավորված նաև ըստ իրավունքի ճյուղերի դատավարական իրավունքի առանձնահատկություններով։ Իրավունքի նախնական պաշտպանության ինստիտուտի կառուցակարգերից առավել ուսումնասիրված է հայցի ապահովման ինստիտուտը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՔԴՕ) 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման ինստիտուտի...
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք վճիռ է կայացրել, որոնցով եզրահանգել է՝ խախտվել են Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի և ևս երկու մասնակիցների իրավունքները։ Ստրասբուրգի դատարանը ծանր հոդվածներով մեղադրվող երեք մեղադրյալներին տևական ժամանակ կալանք տակ պահելը համարել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ...
Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2022 թվականի մարտի 15-ից հետո կայացված վճիռները, մինչ այդ ուժի մեջ մտած վճիռներով նախատեսված փոխհատուցումները կվճարվեն միայն ռուբլով, փոխանցումները կիրականացնեն միայն ռուսաստանյան բանկային հաշիվներին, այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ ՄԻԵԴ որոշումները չկատարելու...
Դիմումատուն՝ Արմինե Օգանեզովան, ազգությամբ հայ է, ծնվել է 1980 թվականին և ապրում է Շվեդիայում: Գործը վերաբերում է Դիմումատուի՝ որպես Հայաստանում ԼԳԲՏ ակտիվիստ և ԼԳԲՏ համայնքի հայտնի անդամի դեմ ագրեսիվ վերաբերմունքին, ինչպես նաև 2012թ. մայիսի 8-ին Երևան քաղաքում Դիմումատուին պատկանող ակումբի պայթեցմանը։ 2012թ. մայիսի 8-ին...