Նախագծով նախատեսվում է հստակեցնել Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորությու տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն...
««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող...
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության մասին», և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու և պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորություններ ստեղծելու պահանջով:
ՀՀ հարկային օրենսգրքով ապրանքների էլեկտրոնային առևտրի հասկացության սահմանում, ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից գնորդին` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (ապրանքների վերջնական սպառողին) էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով ապրանքների հեռավար վաճառքի մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսում։ Նախագիծը․
Դիմումատուն՝ Գարիկ Թորոսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1983 թվականին: Նա ապրում է Սալոնիկում (Հունաստան): 2015 թվականի փետրվարի 16-ին նա ձերբակալվել և կալանավորվել է։ Դիմումատուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակման մեղադրանքով, որը կատարվել է այլ հանցագործությունների հետ։ Նրան նաև մեղադրել են այլ անձանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար՝ հանգեցնելով...