Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 3-ից Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ավագ Պետրոսյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Սայաթ-Նովայի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ՝ նշված փողոցի երթևեկության ուղղությամբ ձախ մասում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
Արդեն անցել է 10 տարի, այն օրվանից, երբ Երևանում տեղի ունեցած իրադարձությունները 10 մարդու կյանք խլեցին:
2008 թվաականի փետրվարի 19-ի նախագահական ընտություններից հետո՝ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից Երևանում սկսվեցին իրականացվել բողոքի ակցիաներ և հանրահավաքներ՝ ընդդեմ ընտրությունների ժամանակ կատարված խախտումների: 10 օր շարունակ Ազատության հարապարակում ցուցարարները...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:
Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում:
Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի գրասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը:
գողությոՆախնական տվյալներով՝ 2018թ. լույս հունվարի 13-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնում, գործող տուրիստական ընկերություններից մեկի գրասենյակի...
Ազգային ժողովում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց, որ փակ-գաղտնի քվեարկությամբ, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնումընտրվել է ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, որից 63-ը կողմ է քվեարկել, 30-ը՝ դեմ։
Ընտրվելուց հետո ելույթ...