Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ժամեր առաջ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց: Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ, ստուգվել են պահման պայմաններն ու համապատասխան փաստաթղթերը:...
Այս պահին ՀՀ բոլոր բուհերից ուսանողական խմբեր դասադուլ են անում: Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Պոլիտեխնիկ, ԵՊՀ, Բժշկական, Թատերական, ՀՊՏՀ, Սլավոնական, Ֆրանսիական դուրս են եկել դասադուլի»: Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարյուրավոր ուսանողներ Հերացի փողոցով խաղաղ երթ էին անում, երբ...
Ապրիլի 22-ին՝ վաղ առավոտից, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների, Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների իրավունքներին առնչվող 151 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի,...
Այսօր վաղ  առավոտից քաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել: Քաղաքացիներին միացել են նաև տարբեր բուհերի ուսանողներ, վերջիններս նստացույց են իրականացրել համալսարանների դիմաց, որից հետո շարունակել են երթով շարժվել մայրաքաղաքի փողոցներով: Բողոքի ակցիաներին են միացել «Սուրմալու»-ի առևտրականները՝ թակելով Արշակունյաց փողոցը: Ներկա պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում Աջափնյակում, Նոր Նորքում, Կորյուն...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանն ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ժամը 03:30-ի սահմաններում անձամբ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր: Դավիթ Սանասարյանի հետ տեղի է ունեցել առանձնազրույց նրան ազատությունից զրկելու, նրա պնդմամբ՝ բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողի կողմից իրեն մեկ...