Բողոքի ակցիաներ քաղաքի տարբեր հատվածներում

Այսօր վաղ  առավոտից քաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել:

Քաղաքացիներին միացել են նաև տարբեր բուհերի ուսանողներ, վերջիններս նստացույց են իրականացրել համալսարանների դիմաց, որից հետո շարունակել են երթով շարժվել մայրաքաղաքի փողոցներով:

Բողոքի ակցիաներին են միացել «Սուրմալու»-ի առևտրականները՝ թակելով Արշակունյաց փողոցը:

Ներկա պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում Աջափնյակում, Նոր Նորքում, Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկում:

Նշենք, որ ցուցարարների մեջ կան նաև դպրոցականներ, որոնք ևս դասադուլ են հայտրարել: