«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ: Հ3-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է նա: Նշենք, որ այս կառույցի գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ,  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները: 2018թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին (մուտքային) և գլխի գագաթային (ելքային) շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանը: Առաջին...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:   Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: «ՀՀ կառավարությունը շահագրգռված է և մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը: Հիշեցնենք, որ դիակը հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին:  Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վարդան Հարությունյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել Դավիթ Անանյանին նոր պաշտոնում: «Պետական եկամուտների կոմիտեն և հարկային, մաքսային համակարգերն անընդհատ գտնվել են հանրության, մամուլի և կառավարության ուշադրության...