ԱԺ այսօրվա քառօրյան սկսվեց նոր պատգամավորների ներկայացմամբ: Հիշեցնենք, որ Ելք խմբակցությունից Ալեն Սիմոնյանն է, Հրաչ Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը, Հովիկ Աղազարյանը, ՀՅԴ խմբակցությունից` Ռուզան Առաքելյանը, ՀՀԿ-ից` Հակոբ Հակոբյանը։ Վերջիններս առանձին-առանձին մոտենալով ամբիոնին, հանդիսավորությամբ երդվեցին։ Ազգային ժողովի քառօրյա նիտի ուղիղ հերարձակումը Pata.TV-ի. https://www.youtube.com/watch?v=XIWdE09NUd8
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ: Վերջինս նշում է, որ այդ հարցը դեռևս մնում է չկարգավորված: «Քիչ առաջ ինձ է փոխանցվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանի պատասխան...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Գնել Թևոսյանը: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց՝  նշելով, որ ինքը կոնֆլիկտ չի ունեցել Հայկազ Բարսեղյանի հետ: Ամբաստանյալի համոզմամբ գործով վկաները եղել են ուղղորդված և տվել են կեղծ ցուցմունքներ, քանի...
Օրեր առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պահանջել է Ռուսաստանի Դաշնությունից զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2016 թվականին Ուկրաինան բողոքել է Ռուսաստանի դեմ և հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում խախտվում են թաթար ժողովրդի, ինչպես նաև այլ փոքրամասնությունների իրավունքները։ 2017 թվականի ապրիլի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Ռուսաստանը պարտավոր է չեղարկել ՌԴ Գերագույն...
ՀՀ նախագահի հրամանագրից․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-6-Ո-9 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»: