Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը  հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։  ««Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004 թվականին հիմնադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Հիմնադրման...
Հունիսի 14-ին ոստիկանության խմբերը այցելել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների գիշերային ժամերին գործող ժամանցի ու զվարճանքի վայրեր, որոնց թիվը 80-ից ավելի է: Ոստիկաններն այդ վայրերի պատասխանտուներին հորդորել են գիշերային ժամերին՝ ժամը 23.00-07.00-ն չխախտել լռությունն ու պահպանել համակեցության կաննները: Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?time_continue=92&v=-fobnG8P98Q
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Հր.Քոչար փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի...
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ռուսաստան կատարած այցի ժամանակ պարզ է դարձել, որ Ռուսաստանի շուկան ունի մեր մրգի և բանջարեղենի կարիքը: «Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի և ՌԴ-ում հույս ունեն, որ մենք լիարժեք կկարողանանք ապահովել մրգի և բանջարեղենի մատակարարումը»,- իր խոսքում նշեց նա։ Վարչապետի խոսքերով...
ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱԺ նախորդ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը: «Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ազգային Ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի իրավական երկու հիմք՝ ՀՀ Սահմանադրության հոդված 112 և ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգ֊օրենքի հոդված 40։ Ի դեպ, վերջին...