Ս/թ հունիսի 18-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի առաջին աշխատանքային հանդիպումը Ծառայության ղեկավար կազմի հետ:
Խորհրդակցության մեկնարկին, նախքան սահմանված ընթացակարգով քննարկվելիք հարցերին անդրադառնալը, Հակոբ Հակոբյանը Ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակված ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել ՀՀ-ում գործող հեռուստաընկերությունների մասին: Հայտարարության մեջ ասվում է՝
«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։
Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տեղի ունեցած յուրացումներին առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել «Երևանի Վ.Բրյուսովի...
Այսօր ժամը 11:00-ին գումարվել է ԱԺ արթահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնամխելիությունից զրկելու հարցը: Ըստ սահմանված կարգի, Մանվել Գրիգորյանը ևս պետք է ներկայացվեր ԱԺ դահլիճ, սակայն երեկ նա նամակ է գրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և խնդրել է առանց իր ներկայության կողմ քվեարկել իրեն...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը:
Այսպես. Ա. Վ.-ն, կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով, նախնական...