ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլստոնը հայտարարել է, որ «Արժույթի միջազգային հիմնադրամը» (ԱՄՀ) մեծ հնարավորություններ, սակայն անառողջ էգո և սահմանափակ բարոյական սկզբունքներ ունեցող կազմակերպություն է։ Օրեր առաջ Ֆիլիպ Օլստոնը նոր զեկույց է ներկայացրել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամներին։  Իր զեկույցի մեջ Ֆիլիպ Օլստոնն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամին...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների...
Դիմումատուն սիրիացի է, ծնվել է 1984 թվականին և ապրում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ արտաքսման նպատակով իրեն կալանավորելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրեն կալանավորելու և Սիրիայում տիրող ռազմաքաղաքական լարված իրադրության պայմաններում իրեն Հունաստանի տարածքից Սիրիա արտաքսելու որոշման արդարացիության մասին։ Դիմումատուն բողոքել է նաև ոստիկանության բաժնում իր կալանավայրի վատ պայմանների մասին։ 2013 թվականի սեպտեմբերին ոստիկանության...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Համաձայն նրա որոշումների Լիանա Ղալթաղչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արա Գաբրիելյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ, Անդրեյ Ղուկասյանը՝ ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ, Նարեկ Գրիգորյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, իսկ Արթուր Գրիգորյանը նշանակվել է բնապահապանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Նշենք, որ վարչապետի...
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքը: Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական...