ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխմարզպետներ են նշանակվել:
Մասնավորապես՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, Լարիսա Մադոյանը՝ Կոտայքի մաչզպետի տեղակալ, իսկ Անահիտ Սարգսյանը՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ:
2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային...
Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինություններ են կատարում։
Մանրամասները տեսանյութում.
https://youtu.be/WfukQYLYGbU
29.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, որի համաձայն` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդհոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների...