Քիչ առաջ ՀՀ առաջին փոխվարչապետ արարատ Միրզոյանը հայտրարություն է տարածել, որում ասվում է՝
«Սիրելիներս, եթե դուք կարծում եք, որ որևէ հարցում դարձել եք անարդարության զոհ, խախտվել են ձեր իրավունքները և/կամ կա որևէ խնդիր, որը պետք է բարձրաձայնել, շատ եմ խնդրում ֆեյսբուքով մի երկու տողով հաղորդագրություն գրելուց բացի ձեր դիմում-բողոքները ներկայացնել...
03.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ...
Այսօր Ջերմուկում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների միջև:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ հանքի շահագործումը չի ազդի ջրային համակարգի վրա և չի ունենա այլ ազդեցություններ: Բացի այդ այն չի...
Գործի շրջանակներում 15 Դիմումատուներ բողոք են ներկայացրել՝ նախկին ԽՍՀՄ-ի կողմից 1982 թվականին թողարկված պետական պրեմիում պարտատոմսերի պարտքը չմարելու մասին Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։
15 Դիմումատուներն ազգությամբ ռուս են, ծնվել են 1935 թվականից մինչև 1981 թվականն ընկած ժամանակաշրջանի տարբեր տարեթվերին, բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Դիմումատուները բողոքել են տեղի իշխանությունների կողմից կայացված պետական պարտատոմսերը չմարելու որոշման մասին։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ պետական իշխանության մարմինները շրջանակային փաստաթուղթ են կազմել, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել...
Վարչապետի աշխատակազմն օգտագործելու է հայկական արտադրության գրիչներ: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Վարչապետի աշխատակազմը անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը, որոնք նույնպես արտադրվում են Հայաստանում»,- գրել է նա:
Նշենք, որ կառավարության վերջին նիստում նախարարների առջև դրված էին հայկական արտադրության համակարգիչներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով նույնը լինելու է...