ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Եվրոպական միության TAIEX գործիքի շրջանակում հուլիսի 26-ին կազմակերպվել է երկօրյա քննարկում` նվիրված Հայաստանի Հանրապետությունում հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների կայացման աջակցման համակարգի ներդրմանն առնչվող հիմնախնդիրներին: Աշխատաժողովի նպատակն է պետական մարմինների մասնագետներին փոխանցել հարցի վերաբերյալ փորձագիտական մակարդակի տեղեկատվություն և գիտելիք, ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան որոշումների...
Հուլիսի 26-ին, ժամը 08:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 48 փրկարար և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911»...
Հուլիսի 24-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Ս.-ի անվամբ քաղաքացուհի Լ. Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, իսկ թթվի միջից՝ բջջային հեռախոսի մարտկոց: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղացիների հետ։ Ընդունելության եկած քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։ Նրանց հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։ Քաղաքացիներից շատերը նախկինում տուժել էին հանցագործություններից և խնդրում էին, որ դրանք հնարավորինս արագ բացահայտվեն։ Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի հարցաքննությունը տեղի է ունենալու, որը տեսագրվելու է, սակայն դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:  «Տեսագրվելը որոշում է վարույթ իրականացնող մարմինը: Տեսագրությունը համարվում է այդ քննչական գործողության բաղկացուցիչ մասը, եթե նույնիսկ տեսագրվում է,...