Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կտեսագրվի. ՀՔԾ ղեկավար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի հարցաքննությունը տեղի է ունենալու, որը տեսագրվելու է, սակայն դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը: 

«Տեսագրվելը որոշում է վարույթ իրականացնող մարմինը: Տեսագրությունը համարվում է այդ քննչական գործողության բաղկացուցիչ մասը, եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է: Տեսագրությունը կցվելու է քրեական գործին, որպես այդ արձանագրության բաղկացուցիչ մաս»,- ասաց նա:

Այն հարցին, թե ո՞վ է վարելու հարցաքննությունը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, թե՝ քննիչը:

Սասուն Խաչատրյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր կա՞ն, թե՝ ո՞չ: