Legalinfo.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի հետ։ -Պարոն Սիմոնյա՛ն, Դուք հետազոտում եք անցումային հասարակությունների և պետությունների ներսում ընթացող գործընթացների օրինաչափությունները։ Ուստի ի՞նչպես կմեկնաբանեք այսօր հայաստանյան հասարակության առկա վիճակը։ -Մի կարգից մեկ այլ կարգի յուրաքանչյուր անցում մի քանի ձևով կարող է դրսևորվել՝ սահուն, արագացումներով և գերարագ։ Այդ անցումներում որոշիչը ժամանակն...
Դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ։ Դատավորները  վարչական դատարան են դիմել ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ»  2018 թվականի օգոստոսի  6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018թ. որոշումը վերացնելու /անվավեր ճանաչելու/, որպես հետևանք`...
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր օգնականին: «Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: (Tigran Mughnetsian) Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է: Դպրոցական տարիներին մասնակցել և հաղթել է տարբեր օլիմպիադաներում: 11 տարեկանից մասնակցում է...
Արագացված  դատաքննության և  պարզեցված վարույթների մասին Legalinfo.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եվ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի հետ: -Ի՞նչ է իրենից  ներկայացնում արագացված դատաքննությունը քաղաքացիական դատավարությունում։ -Վերջերս ընդունվեց  Քաղաքացիական դատավարության նոր օրենգիրքը, և դրանում առկա են ոչ միայն արագացված դատաքննությունը, այլ պարզեցված մի քանի այլ ընթացակարգեր,...
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում ասվում է՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: